«Օդնոկլասնիկի» հայտնի սոցցանցը ներկայացրել է իր տեսասերվիսի թարմացված տարբերակը՝ օգտատերերը կունենան նոր հարթակ, որը նախատեսված է կոնտենտ ստեղծողների համար՝ տեղեկացնում է Planet Today-ը։
Բացի այդ, սոցցանցը ծրագրում է սեփական երգիծական սերիալը նկարահանել։ «Հինգին գումարած» աշխատանքային անվանումով նախագծի հեղինակը հայտնի է «Ֆիզկուլտուրայի ուսուցիչը», «Ֆրանսիական խոհանոց» եւ «Ռոսիա հյուրանոց» սերիալներով։ Նոր սերիալի սյուժեն կզարգանա մոսկվաբնակ երիտասարդ զույգի շուրջը։ Նրանք պատրաստվում են ամուսնանալ եւ իրենց բնակարանի սենյակները վարձով են տալիս ընկերներին։





























