Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հինգշաբթի հայտարարել է, որ G20-ի գագաթաժողովում կարող է տեղի ունենալ սաուդյան արքայազնի դեմ ռազմական հանցագործությունների եւ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքների քննարկում՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը կկայանա ուրբաթ օրը։
«Ինչ վերաբերում է թագաժառանգ արքայազնին, ով ներկա կլինի գագաթաժողովին, Սաուդյան Արաբիան G20-ի մշտական անդամ է։ Այդ կարգավիճակով էլ նա ներկա կլինի»,- նշել է Մակրին։
Նրա խոսքերով՝ այս խնդիրը, որ ազդել է ողջ աշխարհի վրա, բանակցությունների սեղանին է, եւ դրա քննարկումը կարող է անցկացվել կամ երկկողմ հանդիպումների ձեւաչափով, կամ G20-ի օրակարգի շրջանակներում։





























