Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը Twitter-ում հայտարարել է, որ Մադրիդն ու Լոնդոնը Ջիբրալթարի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր են ստորագրել՝ տեղեկացնում է Газета.ru-ն։
Նրա խոսքերով՝ Բրիտանիան եւ Իսպանիան Ջիբրալթարի հարցով չորս հուշագիր են ստորագրել։
Նա նաեւ հավելել է, որ դրանք, մասնավորապես, վերաբերում են իրավապահ եւ հարկային մարմինների համագործակցությանը։
Բորելն ընդգծել է, որ այս համաձայնագրերը լավ հիմք են ապագա բանակցությունների համար։
Ավելի վաղ հայտնել էին, որ Իսպանիան հավանության է արժանացրել Brexit-ից հետո Ջիբրալթարին վերաբերող պայմանները։





























