ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-յան էջում հայտարարել է, որ Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովում կարեւոր հանդիպումներ են նախատեսված, փոխանցում է RT-ն: 

Նա նշել է, որ Արգենտինա է ժամանել «երկու շատ հագեցած օրով»:

«Գագաթնաժողովի ամբողջ ընթացքում կարեւոր հանդիպումներ են նախատեսված»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Դրանից բացի, նա հույս է հայտնել, որ ուղեւորությունն «անչափ արգասաբեր կլինի»: