Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Պիկասոյի, Դալիի, Ուորխոլի և 20-րդ դարի շատ այլ նկարիչների կեղծված ստեղծագործությունները ԱՄՆ-ից հաճախորդներին վաճառելու մեջ մեղադրվող արտ-դիլերին, հայտնում է Reuters-ը։

72-ամյա Օսվալդո Աուլեստիային երկար տարիներ հաջողվել է խուսափել պատժից։ Նա վաճառել է վիմագրություններ կեղծ ստորագրությամբ, սերիական համարով և հավաստագրով։

Տղամարդը մեղադրվում է հեղինակային իրավունքները խախտելու մեջ։