Այովայում գտնվող բանտի բանտարկյալները դատի են տվել նահանգի իշխանություններին իրենց պոռնոգրաֆիա նայելն արգելելու համար, հայտնում է Americaru-ն։

Այովա նահանգի Ֆորթ Դոջ ուղղիչ բանտի տասնյակ բանտարկյալներ ցանկանում են հասնել նոր կանոնի չեղարկման, որով արգելվում է սեքսուալ բաց տեսարաններով նյութերի դիտումը։ Օրենքը Այովայի տարածքում ուժի մեջ  է մտել հուլիսի 1-ին, սակայն միայն նոյեմբերին են կալանավորվածներին զրկել այսպիսի բովանդակությամբ նյութերի ստանալու կամ պահելու հնարավորությունից։

Հայցը ներկայացվել է Ֆորթ Դոջ բանտի 58 բանտարկյալների ստորագրությամբ։ Նրանք 25 հազար դոլարի չափով փոխհատուցում են պահանջում։