Փարիզում շարունակվում են «դեղին ժիլետների» բախումները ոստիկանության հետ։ Ամբոխը տապալել է Տյուիլրիի այգի տանող դարպասները։ Երկու մարդ ծանր վիրավոր են՝ տեղեկացնում է MIGnews-ը։

Դրանից հետո մարդկանց բազմությունն ուղեւորվել է ջարդելու Ռիվոլի փողոցի խանութների ցուցափեղկերը եւ թալանելու բուտիկները։

Ավելի վաղ ցուցարարները Հաղթական կամարի մոտ ճեղքել էին ոստիկանների շարքը։