ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը, հավանաբար, կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հունվարին կամ փետրվարին, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում, ԱՄՆ ղեկավարը նշել է, որ արդեն քննարկվում է նրանց երկրորդ հանդիպման վայրի մասին հարցը:

«Մենք ունենք շատ լավ հարաբերություններ»,-լրագրողներին հայտարարել է Թրամփն ինքնաթիռում՝ Արգենտինայից ԱՄՆ վերադառնալիս:

Թրամփը հավելել է, որ մի օր  նա կհրավիրի Կիմ Չեն Ինին ԱՄՆ:.

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփն ակնկալում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հաջորդ տարի, սակայն հանդիպման հստակ ժամկետների մասին հայտարարություն չի եղել: