ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները կարող են լրջորեն վատթարանալ F-35 կործանիչների շուրջ վեճի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News-ին:
Հեռուստաալիքի համաձայն, բրիտանական զինվորականները ցանկանում են փոխել ամերիկյան F-35-ի գնումների ծրագիրը:
Ինչպես նշվում է, Մեծ Բրիտանիան մտադիր է 138 ծովային տեղակայման կործանիչների փոխարեն նաեւ A տեսակի F-35 գնել:
Այս դեպքում նման քայլն, ըստ փորձագետների, կխաթարի երկրի ավիացիոն ծրագրերը եւ Բրիտանիային դավաճան կդարձնի Միացյալ Նահանգների աչքում:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Միացյալ նահանգները Բրիտանական նավատորմը համարում է իրեն հավասար միակ նավատորմը:





























