Գեղարքունիքի Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Վարդանիսի քաղաքապետարանի աշխատակազմից:
Նշենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։




























