Դոհան հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC) դուրս գալու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Որոշման մասին հայտնել է Կատարի էներգետիկայի հարցերով պետական նախարար Սաադ բեն Շրիդ ալ-Կաաբին:
«Կատարը որոշել է 2019 թվականի հունվարի 1-ից դուրս գալ OPEC-ից, երկուշաբթի այդ մասին կտեղեկացնի կազմակերպությանը», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ երկրիը ցանկանում է կենտրոնանալ գազի եւ հեղուկ բնական գազի արդյունահանման վրա:
Հեղուկ բնական գազի արտադրությունը նախատեսվում է տարեկան 77-ից բարձրացնել մինչեւ 110 մլն: Ավելի վաղ Կատարը հայտարարել էր մինչեւ 2024 թվականաը հեղուկ բնական գազի համար 4 նոր արտադրական գծերի գործարկման մասին: Արդեն հիմա նա այդ տեսակ գազի խոշորագույն արտահանողն է:
Միեւնույն ժամանակ, Դոհայում ընդգծել են, որ կշարունակեն կատարել բոլոր միջազգային համաձայնագրերը, իսկ դուրս գալու մասին որոշումը զուտ տնտեսական բնույթ ունի եւ կազմակերպության այլ անդամների հետ տարաձայնությունների հետ կապված չէ:




























