Մարդկությունը կարող է անհետանալ, եթե կլիմայի փոփոխությունը զսպելու հարցում գործողություններ ձեռք չառնվեն, հայտարարել է բրիտանացի բնագետ սըր Դեվիդ Ատենբորոն՝ ելույթով հանդես գալով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության թեմայով գագաթնաժողովին, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ ներկայումս մենք բախվում ենք գլոբալ մասշտաբների մարդկային աղետի, որը վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ սպառնալիքն է։ Ատենբորոն կոչ է արել պատվիրակներին մինչեւ դեկտեմբերի 14-ը հավաքվել Լեհաստանի Կատովիցե քաղաքում, որպեսզի կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագրի իրականցման ջանքերում առաջընթացի հասնեն։