Մեքսիկայի Սինալոա նահանգում Կուլիական քաղաքում երկուշաբթի թեթեւշարժիչային օդանավը մխրճվել է բնակելի շենքի մեջ, հայտնում է Aristegui Noticias պորտալը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ տեղում մահացել է չորս մարդ, եւս երկուսը՝ վիրավորվել: Շենքը լրջորեն վնասվել է:

Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: