Բահրեյնում ԱՄՆ ՌԾՈՒ Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սքոթ Սթիրնիի մահվան պատճառն ինքնասպանությունն է: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական շրջանակներում աղբյուրին: Լրագրողների տրամադրության տակ Սթիրնիի մահվան այլ մանրամասներ չկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ ՌԾՈՒ-ից հայտնել էին, որ փոխծովակալ Սքոթ Սթիրնիին մահացած էին գտել Բահրեյնի թագավարության իր նստավայրում, որը Հինգերորդ նավատորմի բազավորման հիմնական կետն է: Ամենասկզբից եւեթ շեշտվում էր, որ կանխամտածված սպանության ոչ մի նշան չկա:

Արդեն հայտնի է, որ Սթիրնիի պարտականությունները կկատարի նրա տեղակալ, կոնտր ծովակալ Փոլ Շլիզը: ԱՄՆ ՌԾՈՒ Հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ են մտնում Արաբական, Օմանի եւ Ադենի ծոցերը, Կարմիր եւ Արաբական ծովերը: