Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ այս պահին դեպքի վայր է ուղեւորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան գլխավորությամբ:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարալիկի տարածաշրջանի լեռներում։
Պատահարի հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը:
Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի լեռներում. Օդաչուները զոհվել են




























