Հողի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 5-ին եւ նպատակ ունի աշխարհի մարդկանց հիշեցնել հողային պաշարների կարեւորության եւ այն դերի մասին, որ նրանք խաղում են էկոհամակարգի պահպանության եւ մարդու բարօրության աճի հարցում։

Այս օրվա պատմությունը սկիզբ է առնում 2002 թվականից, երբ Հողային գիտությունների միջազգային միությունը համապատասխան բանաձեւ ընդունեց։ Գիտնականներն այն ժամանակ ուշադրություն դարձրեցին մոլորակի հողային ռեսուրսների կարեւորությունը միջազգային մակարդակով գիտակցելու անհրաժեշտության վրա։ Նրանք իրենց համար խնդիր էին դրել, որպեսզի թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ բոլոր երկրների իշխանությունները վերագնահատեն այն դերը, որ ունեն հողային պաշարները մարդու, պետության կյանքում եւ մոլորակի էկոհամակարգում