Ծրագիրը, որ կոչվում է Ստրատոսֆերային վերահսկվող պերտուրբացիոն փորձարկում (Stratospheric Controlled Perturbation Experiment, SCoPEx), Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտական ծրագրի մի մասն է՝ տեղեկացնում է Naked Science-ը։
Այն դեպքում, երբ մոլորակի սառեցման հետազոտությունների մեծ մասն ուղղված է մթնոլորտում քիմիական նյութերի փոշիացմանը, ScoPEx-ը իր թեսթավորումը կանի Երկրի ստրատոսֆերայում։
Փորձարկման ժամանակ փուչիկը կթռչի մինչեւ ստրատոսֆերա՝ 20 կմ բարձրությամբ, եւ բաց կթողնի կալցիումի կարբոնատի ոչ մեծ աերոզոլային բալոն։ Հենց դա տեղի ունենա, միացումները կցրվեն օդային տարածքում մեկ կմ երկարությամբ եւ 100 մետր տրամագծով եւ 24 ժամվա ընթացքում հետ կդառնան ամպի միջով՝ վերլուծելով մասնիկների վարքագիծը եւ երկնքում տեղի ունեցող գործընթացները։
Գիտնականների նպատակն է տեսնել՝ կարող են արդյոք մթնոլորտի մասնաիկները, որոնք անդրադարձնում են արեւի ճառագայթները, ազդել մոլորակի մակերեւույթի վրա։




























