Մոսկվայի մարզի Արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոգոսստրախի» հայցն ընդդեմ նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Մարկարովի՝ «ՌԳՍ-Արմենիա» դուստր ընկերության վաճառքի հետեւանքով 1,3 մլրդ ռուբլի վնասը գանձելու պահանջով, դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը որոշել է ներկայացված պահանջների բավարարումը մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում 9-րդ արբիտրաժային վերաքննիչ դատարանում»,- ասել է դատավորը:

«Ռոսգոսստրախը» փորձում էր Մարկարովից գանձել 1,3 մլրդ ռուբլի. հայցվորի կարծիքով՝ ընկերությունը այդքան վնաս է կրել 2017 թվականի մայիսին «ՌԳՍ-Արմենիա» համատեղ ՓԲԸ-ն Cimarex Management Limited ընկերությանը վաճառելու հետեւանքով: Ըստ հայցվորի՝ հայկական «դուստր» ընկերությունը վաճառվել է նվազեցված գնով՝ 480 մլն ռուբլով, ընդ որում՝ այն դեպքում, որ փոխացման պահին նրա զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքը «Ռոսգոսստրախը» գնահատել է ավելի քան 893 մլն ռուբլի: Դատավարության ընթացքում գումարը մեծացվել է մինչեւ 1,834 մլրդ ռուբլի: