Ստամբուլի դատախազությունը դատարանին միջնորդել է օրդեր տալ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով Սաուդյան Արաբիայի 2 հպատակների կալանավորելու համար, հայտնում է Huber Turk-ը:
Դատախազությունը հանցագործությանը մասնակցելու մեջ է կասկածում Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի նախկին տեղակալ, գեներալ Ահմեդ Ասիրիին եւ գահաժառանգ արքայազնի նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանիին: Դատախազության կարծիքով՝ լրագրողի սպանությունը կարող էին ծրագրել հենց այս երկու մարդիկ:





























