Թուրք հայտնի դերասանուհի Սումրու Յավրուջուքը ներկայացման ժամանակ թունավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝  թուրք հայտնի դերասանուհին « գեղեցկության թագուհի» ներկայացման ժամանակ սեղանին դրված ջուրը խմելուց հետո թունավորվել է։ Նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Պարզվել է, որ նա անտիֆրիզ է խմել ջրի փոխարեն։

Նշվում է, որ քննություն է ընթանում, թե ինչպես է անտիֆրիզը հայտնվել ջրի համար նախատեսված բաժակում։