Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է «Իմ քայլից» առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը (31,739 ձայն): Նա առաջադրված էր Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում:

Երկրորդ տեղում «Իմ քայլը» դաշինքից առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է (25,550 ձայն), իսկ երրորդը՝ կրկին «Իմ քայլը» դաշինքից արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը (24,172 ձայն):

Ստորեւ ներկայացնում ենք միայն «Իմ քայլը» դաշինքից առավել շատ ձայներ ստացած թեկնածուներին՝ ըստ ընտրական տարածքների.

Թիվ 1, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն

Հայկ Կոնջորյան  – 12 784

Երջանիկ Հակոբյան - 11178

Թիվ 2, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն

Տիգրան Ավինյան -14 314

Լենա Նազարյան – 11 300

Թիվ 3, Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ

Արարատ Միրզոյան – 25 550

Արայիկ Հարությունյան – 13 810

Թիվ 4, Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն

Ալեն Սիմոնյան – 21 812

Դավիթ Սանասարյան - 14 316

Թիվ  5, Արարատ

Գարիկ Սարգսյան – 22 604

Սեդրակ Թեւոնյան - 11401

Թիվ  6, Արմավիր

Արգիշտի Մեխակյան – 13 122

Վիկտոր Ենգիբարյան - 7995

Թիվ  7, Արագածոտն

Դավիթ  Գեւորգյան -16 508

Մաթեւոս Ասատրյան – 7 270

Թիվ  8, Գեղարքունիք

Վարազդատ Կարապետյան -14 616

Գնել Սանոսյան - 12 096

Թիվ 9, Լոռի

Արամ Խաչատրյան -15 038

Սուրեն Պապիկյան - 14  885

Թիվ 10, Կոտայք

Սասուն Միքայելյան – 31 739

Ռոմանոս Պետրոսյան - 20 934

Թիվ 11, Շիրակ

Ֆելիքս Ցոլակյան – 24 172

Կարեն Սարուխանյան - 6 271

Թիվ 12, Սյունիք, Վայոց Ձոր

Տրդատ Սարգսյան – 10 042

Տիգրան Կարապետյան - 9 922

Թիվ 13, Տավուշ

Սիփան Փաշինյան – 17 155

Վահե Ղալումյան - 8985

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների