ԱՄՆ-ում անոմալ փոքր հորթ է լույս աշխարհ եկել, գրում է The Mirror-ը:
Նորածին թերհաս կենդանուն անվանել են «աշխարհի ամենափոքր կով»:
Լիթլ Բիլլը (Փոքր Բիլ) ընդամենը 4,5 կգ քաշ ունի, նույնքան, որքան հասուն ընտանի կատուն եւ 10 անգամ փոքր, քան իր տարիքի հորթերը: Կենդանու անհանգստացած տերերը հորթի շնչակառան խնդիրների պատճառով նրան անասնաբուժական քոլեջ են տարել:
Բժիշկները զննել են կենդանուն եւ եկել այն եզրակացության, որ երկարատեւ թերապիան, ըստ ամենայնի, կարող է նրան օգնել: Ուսումնական հաստատության կայքում նշված է, որ կենդանու տերերը որոշել են որ չեն կարողանա պատշաճ կերպով հոգ տանել նրա մասին եւ հրաժարվել են նրանից՝ հանձնելով անասնաբույժներին:
Բժիշկները պաստրաստվում են հորթի ԴՆԹ անալիզն անել, հասկանալու համար՝ արդյոք նա գագաճ չէ: Ըստ Գրեթհեն Գրիսեթի, Լիթլ Բիլլի առողջությունը կարգավորվել է եւ նա իրեն սովորական հորթի պես է պահում:
Անսովոր հորթը համացանցում հայտնի է դարձել:
«Մոռացեք մինիխոզերի մասին, նրանց եկել են փոխարինելու մինիկովերը», —գրել է օգտատերերից մեկը: Մեկնաբանողները քոլեջի ուսանողներին խնդրել են հորթի կյանքի մասին պարբերաբար տեղեկություններ ներկայացնել:





























