Ղարաբաղը ինչ-որ մեկի գրպանում չէ, որ այն հնարավոր լիներ ինչ-որ մեկին  փոխանցել: Այս մասին  դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե հայ հասարակությունում միասնություն չլինի, ապա հնարավոր չի լինի հասնել ցանկալի արդյունքների: «Վստահ եմ, որ չպետք է շտապել եւ միեւնույն ժամանակ թուլանալ, քանի որ Ադրբեջանը փորձում է իր շահերն առաջ մղել», - ավելացրեց Պողոսյանը: