Հայաստանն ապացուցեց, որ կարող է կազմակերպել ու անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ այդքան կարեւոր չէ, թե հանրությունը իր ընտրությունը գիտակցված թե չգիտակցված է կատարել, կարեւորն այն է, որ նրա կամքն ազատորեն արտահայտվել է։ Միաժամանակ, նա շեշտեց, որ հանրությունը պատրաստ է պնդել իր կամքը։

Անդրադառնալով նորընտիր խորհրդարանի պրոֆեսիոնալիզմին՝ փորձագետը նկատեց, որ նոր դեմքերը իսկապես շատ են. «Հեշտ չի լինելու,  բայց խորհրդարանի աշխատանքի մասին ավելի լավ է դատողութուններ անել մեկ տարի անց։ Կարեւոր է տեսնել, թե նոր խորհրդանը կունենա սովորելու ցանկություն թե ոչ»,–նշեց նա։  

Հարցին՝ խորհրդարանում որ քաղաքական ուժին է նա տեսնում ընդդիմության կարգավիճակում, փորձագետը կոնկրետ չպատասխանեց, միայն նշեց, որ միայն իրավիճակային հարցերը կբացահայտեն՝ որ ուժն է տվյալ պահին ընդդիմադիր։