Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը, մեկնաբանելով Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում կրակոցները, հայտարարել է, որ Ֆրանսիան կրկին հայտնվել է ահաբեկչության հարվածի տակ, փոխանցում է RT–ն։ «Ահաբեկչությունը կրկին հարվածել է մեր տարածքին»,–ասել է նա։
Երեքշաբթի երեկոյան անհայտ անձը կրակ է բացել Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում։
RT–ն, վկայակոչելով տեղի իշխանություններին, նշում է, որ հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել, 14-ն էլ վիրավորվել են։ Մյուս լրատվամիջոցները հայտնում են 3 զոհի ու 12 վիրավորի մասին։





























