Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են նաեւ նախարարներների պաշտոնակատարներ ու մարզպետներ, որոնք առաջադրվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով:
Նախարարների շարքում առավել շատ ձայն ստացել է Շիրակի մարզում առաջադրված Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ով ստացել է 24 172 ձայն: Նրան հաջորդում է Լոռու մարզն ընդգրկող ընտրական տարածքում առաջադրված Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան, ով ստացել է 14885 ձայն: Եռյակը եզրափակում է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ 13810 ձայն:
4-րդ տեղում Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում առաջադրված Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն է` 6849 ձայն:
5-րդ տեղում է Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն է, որ Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրական տարածքում հավաքել է 6257 ձայն:
6-րդ տեղում է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունց` 5087 ձայն (թիվ 2 ընտրական տարածք):
Նրան հաջորդում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան` 3761 ձայն: նա առաջադրվել էր Կենտրոն, Նորք -Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:
8-րդ տեղում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատված Մանե Թանդիլյանը` 3636 ձայն, ով առաջդրվել է կրկին թիվ 4 ընտրական տարածքում: Նշենք, որ Մանե Դանդիլյանն առաջադրվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
9-րդը Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրված բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն է` 1822 ձայն:
Եվ նախարարների պաշտոնակատարների ցանկն ամփոփում է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որ այս անգամ առաջադրվել էր «Մենք» դաշինքի կողմից եւ ստացել ընդամենը 661 ձայն:





























