Իշխանությունները վարկանիշի բարձրացման համար միշտ էլ լրացուցիչ ռեսուրսներ ունեն: Դեկտեմբերի 12-ին  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, նման ռեսուրսներ կարող են լինել նաեւ կալանքները եւ կոռուպցիայի դեմ պայքարի տարրերը:

«Իշխանության ղեկի մոտ գտնվող քաղաքական ուժը միշտ վարկանիշի բարձրացման համար լրացուցիչ ռեսուրսներ ունի: Նման ռեսուրսներ կարող են լինել նաեւ կալանքները եւ կոռուպցիայի դեմ պայքարի տարրերը», - ասաց նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիաների մասին, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ նա եւ ինչպես եւ նախկինում, կողմ է լյուստրացիային, ինչը թույլ կտա մաքրել երկիրը նախկին ռեժիմի մնացուկներից:

«Ինչպես են մարդիկ, որոնք երկիրը ծանր վիճակի են հասցրել, իրենցից հետո սարսափելի հետեւանքներ են թողել, դեռ ինչ-որ ակցիաներ են համարձակվում անել: Հարկավոր է լյուստրացիա անել, նախկին ռեժիմի վերնախավը պետք է պատասխան տա թալանի համար, որն ավելի քան 20 տարի իրականանացվել է», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրություններում 1,82 տոկոս  քվե  է ստացել: