Գերմանական Վերլ քաղաքում գործարանի վթարի հետեւանքով մեկ տոննա շոկոլադը հոսել է փողոց եւ սառել՝ առաջացնելով մի քանի տասնյակ քառակուսի մետր մակերեսով սալիկ։

«Քաղցր» արտակարգ իրավիճակի վայր են ժամանել հրշեջները, ովքեր մի քանի ժամ «բահերի եւ մկանների ուժի» միջոցով փողոցը մաքրել են սառած շագանակագույն զանգվածից՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական Soester Anzeiger թերթը գրում է, որ գործարանում հուսով են արդեն դեկտեմբերի 13-ին վերականգնել աշխատանքը, իսկ տնօրեն Մարկուս Լակին խոստովանել է, որ եթե վթարը տեղի ունենար Սուրբ ծննդից մի քանի օր առաջ, դա աղետ կլիներ։