Բաքվում սկսվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 39-րդ նիստը:

Նիստն ընթանում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի նախագահությամբ, հայտնում է «ԱզերԹԱջը»: Նիստին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարարության բազմակողմ եւ երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: