Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է թռիչքի օդանավակայան, քանի որ սրահում դոնորական օրգան են մոռացել՝ տեղեկացնում է Seattle Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Սիեթլից Դալլաս չվերթն իրականացնող ինքնաթիռի սրահում։ Թռիչքի ժամանակ օդանավի հրամանատարն ուղեւորներին հայտնել է, որ պետք է վերադառնան թռիչքի միջազգային օդանավակայան, քանի որ ինքնաթիռի մեջ դոնորական սիրտ են մոռացել։ Ուղեւորները սկզբում ցնցվել են, ապա ուրախացել են, որ ինչ-որ մեկի կյանքը փրկելու հնարավորություն է ստեղծվել։

Բանն այն է, որ օրգանը մարդու մահվանից հետո 48 ժամ է պիտանի փոխպատվաստման համար, եւ ուշացնել չէր կարելի։

Արդյունքում դոնորական սիրտը տեղ է հասել 12 ժամ շուտ այն պահից, երբ այն պիտանի չէր լինի։