Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Զոհրաբ Մնացականյանը 23 աշխատանքային եւ պաշտոնական այց է  կատարել: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նշված ժամանակահատվածում  Մնացականյանը 150 հանդիպում է անցկացրել, որոնցից 53-ը ԱԳ նախարարների մակարդակով, 10-ը՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Բացի այդ, 20 ելույթ եւ 12 հարցազրույց է ունեցել: