Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում է ընդունել:
Ըստ այդմ՝ նախատեսվում է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գումարի վերաբաշխման հաշվին, 8,29 մլն դրամն ուղղել բարեգործական ՀԿ-ի արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով:
«Հովարդ Կարագյոզյան» ՀԿ-ն ներկայումս ունի թվով 20 ատամնաբուժական կաբինետ, որոնք անվճար ատամնաբուժական ծառայություններ են մատուցում տարեկան ավելի քան 90,000 երեխաների:





























