Կարեւոր է հայկական արվեստը երկրի սահմաններից դուրս հանելը եւ աշխարհին նրա ներուժը ցույց տալը:

Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նրա խոսքով, պետք է արտասահմանում ցույց տալ այն ամենն ինչ մենք ունենք, առավել եւս, որ այնտեղ հայկական ազգային մշակույթի պահանջարկ կա:

«Վառ օրինակ  է Կարեն Խաչատրյանի  «Չիպոլինո» բեմադրությունը, որը ներկայացվել է նոյեմբերի 4-ին: Ես վստահ եմ, որ այն մեծ հաջողություն է ունենալու», - ասաց նա:

Օրբելյանը հավելեց, որ այս տարի ներկայացվել է նաեւ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը:

«Այս տարվա գլխավոր իրադարձությունը ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի  «Մանոն» օպերայի ցուցադրումն էր: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչի արդյունքը Լիպարիտ Ավետիսյանին «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակը շնորհելը եղավ», - ընդգծեց նա:

Նա նշեց, որ հաջորդ տարվա աշնանը նախատեսվում է երկու խոշոր միջոցառում ` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան, ինչպես նաեւ «Անտունի» բալետի ներկայացումը` ի պատիվ Կոմիտասի հոբելյանի:

Անդրադառնալով Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ «Կարապի լիճ» բալետների վերադարձի խնդրին, (ԽՍՀՄ փլուզումից հետո չեն բեմադրվում), թատրոնի գեղարվեստական ղեկավարը ասաց, որ իրենք անպայման ուզում են կազմակերպել այդ, բայց կարեւոր է նաեւ պետության ֆինանսական աջակցությունը:

Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ ԱՄՆ-ում առաջիկա շրջագայությունների ընթացքում ներկայացվելու են Արամ Խաչատրյանի երեք ստեղծագործությունը: «Դա կապված է մի շարք հոբելյանների եւ միջոցառումների հետ, ինչը մեծացնում է հայկական սփյուռքի հետաքրքրությունը: Սակայն կարեւոր է ընդգծել, որ այս ամենը պահանջում է մեծ գումարներ, աշխատանք եւ ջանքեր », - ասաց գեղարվեստական ղեկավարը: