Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում հազարավոր չվերթներ հետաձգվել են այն բանից հետո, երբ թռիչքուղու վերեւում նկատված դրոնների պատճառով թռիչքուղին փակվել է, հաղորդում է BBC-ն:

Հազարավոր չվերթներ հետաձգվել են: Գաթվիք թռչող ինքնաթիռները ուղեւորվում են այլ օդանավակայաններ եւ քաղաքներ, այդ թվում Լոնդոնի Հիթրոու եւ Լուտոն, ինչպես նաեւ Մանչեսթեր, Քարդիֆ, Փարիզ եւ Ամստերդամ:

Վերջին տվյալլներով կոլապսն անդրադարձել է մոտ 10 հազար մարդու:

Գաթվիքի օպերացիոն տնօրեն Քրիս Վուդրուֆի խոսքով՝ մասնագետները որոնում են դրոնը, որն ըստ ամենայնի, դեռ երկնքում է:

Բազմաթիվ ոստիկանական ջոկատներ իրենց հերթին որոնում են այն մարդուն, որը կառավարում է օդանավակայանի աշխատանքը խախտած դրոնները: