Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ու ճիշտ հայեցակարգ ու դիրքավորում է պետք գտնել այդ յուրահատուկ կառույցի համար։

Իմ մոդելը պարզ է. Սփյուռքի նախարարը պետք է լինի (1) Սփյուռքի «օմբուդսմանը» ՀՀ գործադիրում եւ (2) ՀՀ պետական քաղաքականության «մունետիկը» Սփյուռքում։

Վստահ եմ՝ այդ կարեւոր նախարարությունը մի օր վերականգնվելու է»: