Մենք 10-ից ավելի անգամ շատ մեծ քննարկումներ ենք ունեցել «Սանիթեք» ընկերության, նրա սեփականատերերի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երեւանի աղբահանության խնդիրներին:
Նրա խոսքով, այդ հանդիպումների ժամանակ բարձրացվել են շատ սուր հարցեր. «Այդ հարցերին փորձել ենք լուծումներ տալ եւ այդ լուծումներն այսօր երեւում են փողոցներում: Այո, մշտապես բարձրացվել ու բարձրացվում է երկրորդ օպերատոր ունենալու հարցը: Վերջին հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնօրենը պետք է մեկնի, հանդիպի սեփականատերերի հետ, որ քննարկի այդ հարցը: Այսինքն մենք աստիճանաբար եկել ենք նրան, որ իրենք արդեն պատրաստ են քննարկել դա՝ առանց սուր գործողությունների:
Ամեն ինչ արվում է ոչ թե ասելու կամ ցույց տալու համար, այլ որ Երեւանը լինի մաքուր»,-հայտարարեց Մարությանը:





























