Փարիզի դատարանը Total–ին տուգանել է 500 հազար եվրոյով՝ Իրանում կոռուպցիայի գործով, հաղորդում է ТАСС–ը՝ վկայակոչելով Agence France-Presse (AFP)–ին։

Նրա տվյալներով, դատարանը ընկերությանը մեղավոր է ճանաչել 1997թ.–ին Գազի առաքման պայմանագրի ստորագրման ժամանակ պետական ծառայողին գնելու մեջ։ Հաստատվել է, որ դրանից հետո 2000թ.–ից մինչև 2004թ.–ը նա միջնորդներից, ընդհանուր առմամբ, 30 մլն եվրո կաշառք է վերցրել ։

Դատախազությունը պահանջել է  առավելագույնը 750 հազար եվրոյի չափով տուգանք նշանակել, ինչպես նաև պետության օգտին բռնագրավել ընկերության միջոցներից 250 մլն եվրո։ Մեղադրող կողմի կարծիքով, դա համարժեք է ստացված կաշառքից պոտենցիալ շահույթին։