Ակնհայտ է, որ այսօր պետական կառավարման համակարգը բարեփոխումներ է պահանջում: Դեկտեմբերի 21-ին կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց հասարակական հիմունքներով վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով, սակայն, սա չի խոսում այն մասին, որ պետք է բոլորին աշխատանքից ազատել:
«Քաղաքացին պետք է իմանա, ինչի համար է հարկ վճարում եւ փոխարենը որակյալ պետական ծառայություններ ստանա», -նշեց նա:
Նա ընդգծեց, որ եթե այդ տեղի չի ունենում, ապա դա, առնվազն անարդար է:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերի նվազեցման անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ դա անմիջական կապ ունի երկրի տնտեսության մրցունակության հետ:
«Պետության տնտեսության աճին զուգընթաց միջազգային վարկերի ներգրավման անհրաժեշտությունը նվազում է», - եզրափակեց Արտակ Մանուկյանը:




























