ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին տարակուսանքի մեջ է գցել ամերիկացիներին եւ միջազգային հանրությանը՝ Twitter-ի իր էջում տեղադրելով տեսահոլովակ, որում նա երգում է, այն էլ՝ եղանը ձեռքին՝ տեղեկացնում է Vesti-ն։
Տարօրինակ ելույթին որեւէ մեկնաբանություն կցված չէ։ Սպիտակ տան ղեկավարի էջին գրանցվածները փորձում են գուշակել, թե արդյոք դա նախագահի արձագանքը չէ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի այն անսպասելի հայտարարությանը, թե հեռանում է պաշտոնից։
«Կատաղած շուն» մականունով գեներալը բացահայտ ասել է, որ դեմ է Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշմանը։
Farm Bill signing in 15 minutes! #Emmys #TBT pic.twitter.com/KtSS17xvIn
— Donald J. Trump (@realDonaldTrump) 20 декабря 2018 г.




























