ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» հմ. 1535-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչեւ 2019թ. հունվարի 15-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձեւաչափի:





























