Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է մեկնաբանություններ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկության առիթով, որի մասնակիցների մեծ մասը չի պաշտպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության ժամկետը պահպանելու վերաբերյալ բանաձեւը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն։
Քվեարկության ընթացքում բանաձեւին «կողմ» է քվեարկել 43 երկիր, «դեմ»՝ 46, ձեռնպահ՝ ՄԱԿ 78 անդամ։
«Այսպիսով, նոր հարված է հասցվել միջազգային անվտանգությանը եւ կայունությանը։ Հիմա, ՄՓՀՀՈՊ տապալմամբ, սպառազինությունների մրցավազքի, նաեւ ուղղակի առճակատման մեջ կարող են ներքաշվել աշխարհի միանգամից մի քանի տարածաշրջաններ»,- ասել են նախարարությունում։
Դիվանագետները նաեւ ընդգծել են, որ «իրենց թողտվությամբ կամ անմիտ համաձայնվողականությամբ այդ երկրները դե-ֆակտո օրհնել են Վաշինգտոնին չեղարկել պայմանագիրը»։





























