«Մեծ Այրումի պոչամբարը դեռեւս մնում է չռեկուլտիվացված. մարդիկ շարունակում են գոյատեւել նրա շուրջը. Ընտանի կենդանիները շարունակում են արածել նրա շրջակայքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը: 

«Խնդիրը օրհասական է: Ժամանակին տեղացի պատասխանատուները, որոնք անտեսել են այդ խնդիրը եւ խրախուսել են աղետի խորացմանը , սովորական հանցագործներ են, էժանագին, անպատասխանատու, մանրահոգի: Երեխաների առողջությունը վտանգված է: Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի»,- եզրափակում է նա:

Նշենք, որ Մեծ Այրումի պոչամբարը շահագործվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից: