Նոյեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Թթուջուր տարածքում գտնվող մատուռի մոտ միամյանց վրա ծծմբական թթու  (կիսլատա) լցրած 34-ամյա տղամարդու եւ 28-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

«Կնոջը պլաստիկ վիրահատություն ենք արել, որոշ ժամանակ անց արդեն ի վիճակի կլինի դուրս գրվելու։ Իսկ տղամարդու մոտ, որը բավական մեծ այրվածքներ ունի հերթական վիրահատությունն ենք երեկ կատարել, վիճակը ստաբիլ է»,-ասաց Կարինե Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ին գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում Ն.Ս.-ն եւ Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են ծծմբական (կիսլատա) եւ ստացել այրվածքներ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: