Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում 23-ամյա Յուրիկ Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 10 NO 045 համարանիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տվյալներով, բախման հետեւանքով բետոնե էլեկտրասյունը հիմքից կոտրվել եւ տապալվել է: Ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել եւ շպրտվել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենան, ով վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դիմել փախուստի։ Ոստիկանությունը պարզում է նաեւ այդ տեղեկության իսկությունը։