«Փոքր երկիր՝ մեծ հոգեւոր պատմությամբ» հոդվածը Հայաստանի մասին տեղ է գտել BBC Travel-ի եւ BBC Future-ի լրագրողների ու հեղինակների 2018թ. ամենատարածված հոդվածների տասնյակում (BBC-ի ռուսերեն տարբերակի համաձայն)։
«Հայաստանը փոքր երկիր է։ Նրա բնակչությունը ներկայում մոտ 3 միլիոն է։ Բայց Հայաստանի դերը աշխարհի հոգեւոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. պատմաբանների մեծ մասը համակարծիք է, որ մ.թ. 301 թվականին Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը»,- նշվում է հոդվածում։
Լրագրող Ամանդա Փրոենսա Սանթոսի հոդվածը պատմում է Հայաստանում քրիստոնեության ընդունման, Գրիգոր Լուսավորչի, Խոր Վիրապի, Սուրբ Գայանե վանքի, Գեղարդի, Գառնիի հեթանոսական տաճարի եւ Հայաստանի շատ այլ սրբությունների մասին։
Պարբերականի թոփ-տասնյակում տեղ են գտել նաեւ պատմություններ ճապոնական Սիկոկու («Այանո-սան ի- եյո-կակասի») կղզու, Հարավսլավիայի («Առասպելական երկրի նոստալգիա»), «Տիտանիկի» արշավախմբին մասնակցության («Քանի դեռ մանրէները «Տիտանիկի» վերջը չեն տվել») եւ այլնի մասին։





























