Երեւանում, դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել. ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել 26-ամյա Գեւորգ Ս.-ի դեմքին:

Աղբյուրի տեղեկություններով, Գեւորգ Ս.-ն վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին եւ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: