Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը The Sunday Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ալ Քաիդան Արեւմուտքի դեմ նոր մասշտաբային հարձակում է պատրաստում:
Ուոլեսի խոսքով՝ ահաբեկիչները տեխնոլոգիա են զարգացնում, որի միջոցով մտադիր են հարձակվել քաղաքացիական օդանավակայանների եւ օդանավերի վրա:
Ուոլեսն ասել է, որ «ինքը գիշերները չի կարողանում քնել ահաբեկիչների ծրագրերի պատճառով»: Նրա խոսքով՝ օդանավերը խոցելու համար Ալ Քաիդան պատրաստվում է օգտագործել պայթուցիկով եւ փոքր ռումբերով դրոններ:





























