Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը շաբաթ՝ դեկտեմբերի 22-ին, հայտարարել էր Պաղեստինի օրենսդիր մարմնի արձակման եւ կես տարում խորհրդարանական նոր ընտրություններ անկացնելու մտադրության մասին, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Քաղաքական գործիչը հղում է կատարել երկրի Սահմանադրական դատարանի վճռին՝ միաժամանակ չհստակեցնելով, թե այն երբ է ընդունվել:
Վերջին մի քանի ամիսներին պաղեստինցիների առաջնորդն առանձնապես ակտիվորեն էր փորձում ճնշում գործադրել իսլամական արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա, որը ինքնավարության խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Խմբավորման ներկայացուցիչներն արդեն մեկնաբանել են Աբասի մտադրությունը՝ այն ապօրինի անվանելով, հայտնում է AFP գործակալությունը:
Վերջին անգամ Պաղեստինի օրենսդրական խորհուրդն ընտրվել է 2006 թվականին: Այդ ժամանակ ընտրություններին հաղթել էին ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները: 2009 թվականին Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհուրդը երկրարացրել էր խորհրդարանի լիազորությունների ժամկետը:
2007-ին ՀԱՄԱՍ շարժումը ռազմական հեղաշրջում էր կատարել՝ Գազայի հատվածում Պաղեստինի ազգային ազատագրման շարժումից՝ ՖԱԹՀ-ից, զավթելով իշխանությունը:
Հորդանան գետի Արեւմտյան ափին Մահմուդ Աբասի կողմնակիցները պահպանել են իշխանությունը:





























