Իսրայելը Սիրիայում ԱՄՆ-ի հեռանալուն պես կշարունակի այնտեղ գործել Իրանի ռազմական ներկայության դեմ եւ անհրաժեշտության դեպքում կընդլայնի գործողությունները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իսրայելցիները խոստովանում են, որ վերջին երկու տարում առնվազն 200 անգամ հարվածել են Սիրիային եւ հաստատում են, որ արշավի արդյունքում այնտեղ իրանական ուժերը գրեթե մեկ քառորդով կրճատվել են:
«Սիրիայից 2 հազար ամերիկացի զինծառայողներին դուրս բերելու որոշումը չի փոխի մեր հետեւողական քաղաքականությունը: Մենք կշարունակենք գործել այնտեղ Իրանի ռազմական ներկայության դեմ եւ եթե անհրաժեշտ լինի անգամ կընդլայնենք գործողությունները»,-կիրակի կառավարության նիստին ասել է Նեթանյահուն:
Դիմելով նրանց, ովքեր անհանգստացած են ազգային անվտանգության համար վերջին իրադարձություններից, վարչապետը հավելել է, որ անվտնագության ոլորտում Իսրայելի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը «լիարժեք ուժով» շարունակվում է:




























