Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինիների նկատմամբ պետական ահաբեկման քաղաքականություն է վարում, հաղորդում է  RT-ն՝ վկայակոչելով Anadolu-ին:

«Նեթանյահուն սխալ քաղաքական գործչի է քննադատում: Նա սխալվել է հասցեով: Ես՝ որպես Թուրքիայի նախագահ, բոլոր քայլերը ձեռնարկում են ճնշվածներին պաշտպանելու համար, իսկ Իսրայելի վարչապետը չարություն է սերմանում՝ զբաղվելով պետական ահաբեկմամբ», —Anadolu-ն մեջբերում է Էրդողանին:

Նա նշել է, որ «Իսրայելն իրավունք չունի մեղադրել այլոց, այնքան ժամանակ մինչեւ որ պատասխան չտա սեփական չարագործությունների համար»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո որոշել է հետաձգել Սիրիայի շրջաններից Եփրատ գետից դեպի արեւելք ահաբեկիչների վտարման գործողության մեկնարկը: